Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում է փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Փետրվար 08,2012 16:20

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում  են,որ Փետրվարի 8-ի` ժամը 14.00-ի դրությամբ, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրը բաց է: Հանրապետության տարածքում միջպետական,հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Սաստիկ բուքի ու վատ տեսանելիության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Նաև շարունակում է փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել