Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության hայտարարությունը

Փետրվար 08,2012 16:17

Վերլուծելով Հայաստանի նորագույն պատմության 2000 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածը և գործող վարչախմբի կառավարման «բարեփոխիչ» քայլերը` կարելի է վստահաբար հաստատել, որ նրանք Հայաստանում հաստատում են տնտեսական կառավարման նոր համակարգ` քրեա-ոստիկանական խանություն:

2008թ. մարտի 1-ի սպանդից հետո, հետևելով Ս.Սարգսյանի հրապարակային ելույթներին, տպավորություն էր ստեղծվում, որ նա փորձ է անում կանգնեցնել Ռ.Քոչարյանի ձևավորած մարդու արժանապատվությունը ոչնչացնող համակարգը: Բայց իրականում ոչինչ չի փոխվում` վերջերս լրագրողի նկատմամբ գործ սարքելու փաստը հաստատեց նրա գործունեության իմիտացիոն բնույթը:

2012 թ. սպասվող ԱԺ ընտրությունների նախապատրաստական փուլը լրջագույն մտահոգություն պետք է առաջացնի մեր հասարակության մոտ, մասնավորապես` իշխանությունների հայտարարությունը ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին, մեղմ ասած, կեղծ ու անհիմն է: Ինչպե՞ս կարելի է հավատալ նրանց կողմից առաջ քաշվող պնդումներին` կուսակցությունների ազատ մրցակցային հնարավորությունների մասին, երբ ընտրություններից ամիսներ առաջ կոալիցիոն կուսակցությունները, շրջանցելով օրենքները, «բարեգործությունների» անվան տակ ընտրակաշառքներ են բաժանում, իսկ արդեն ընտրության նախաշեմին` իրենց գործելաոճին համապատասխան, առգրավում են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մտահոգված է, որ իշխող վարչախումբը իր անպատասխանատու քայլերով մարտի 1-ի կրկնության հնարավորություն է ստեղծում, ինչը կործանարար կլինի մեր պետականության համար:

Այնուամենայնիվ`«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ իշխանությունները դեռևս ժամանակ ունեն, թեկուզ ուշացած, հետևություն անելու, հակառակ պարագայում` նման զարգացումների դեպքում համոզված ենք, որ Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերը, որոնց առաջին շարքերում կլինի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, կուղորդեն հասարակության արդարացի ցասումը` Հայաստանում հաստատելու Սահմանադրական կարգը:

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության Քաղաքական Խորհուրդ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829