Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ–ի բոյկոտած օրինագծի քվեարկությանը չի մասնակցել նաև Սերժ Սարգսյանի եղբայրը

Փետրվար 08,2012 16:03

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը, բացի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ողջ կազմից, «Ժառանգությունից» և ՀՅԴ–ի մի շարք պատգամավորներից, չեն մասնակցել նաև որոշ անկուսակցական պատգամավորներ և ՀՀԿ–ականներ։

Մասնավորապես՝ ըստ «7 օր» կայքի՝ նիստին գրանցված պատգամավորներից «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը չեն մասնակցել նաև ՀՀԿ–ականներ Ալեքսանդր Սարգսյանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի սեփականատեր, Ռաֆիկ Գրիգորյանը՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ, Առաքել Մովսիսյանը, որը հայտնի է Շմայս մականվամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել