Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. Սերժ Սարգսյանը փիլիսոփայորեն է մոտենում հայաստանյան անցքերին

Փետրվար 08,2012 15:53

«Հայաստանի նախագահի հեղինակությունը ապահովված է ե՛ւ Հայաստանի քաղաքական միջավայրում, եւ՛ առավել եւս, վերջին տարիներին, իմիջը բարձրացել է միջազգային հանրության շրջանում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ չհամաձայնելով քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքին, թե նախագահի ինստիտուտի, նրա հեղինակության բարձրացման խնդիր կա:

Գալուստ Սահակյանի խոսքերով, հենց ինքը նախագահն է աշխատել իր իմիջի բարձրացման վրա. «Բավականին խորիմաստ, փիլիսոփայորեն է մոտենում հայաստանյան անցքերին, հիմնական գործոնը հենց ինքը նախագահն է»:

ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է քաղաքագետի հայտարարությանը, թե «Լավ կլիներ, որ հանրապետության նախագահը հանկարծ չգլխավորեր ցուցակը, ինչո՞ւ, որովհետեւ դա անմիջականորեն կդիտվեր ռուսական փորձի պատճենահանում, բնականաբար՝ չէր գնահատվի եւ նախագահի ինստիտուտը կարժեզրկվեր»: Ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց. «Չեմ ուզում հակադարձել, որովհետեւ մեր մենթալիտետն է, ով ինչ մտածում, ասում է: Ամբողջ աշխարհում համակարգը քաղաքական կուսակցական է, ինքը կայսրերի դարաշրջանի բաներ է խոսում , սովորաբար, ցանկացած կուսակցության լիդեր գլխավորում է ընտրացուցակը, կուսակցության ընտրացուցակը նրա համար է, որ կուսակցությունն ամբողջովին արտահայտված լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829