Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ը կարևորում է համացանցի ապահով օգտագործումը

Փետրվար 08,2012 14:57

Փետրվարի 7-ը ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ «Orange Արմենիա» ընկերությունը «Մեդիակրթության» կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ:

Այսօրվանից նաև Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն Kaspersky լավագույն հակավիրուսային ծրագրերը, այլ նաեւ անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի «Kaspersky Internet Security» ծրագիրը, որը թույլ կտա ծնողներին առավելագույնս պաշտպանել իրենց երեխաներին ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից: Kaspersky լաբորատորիայի հետ համագործակցությունը Orange-ը մեկնարկել էր դեռ սեպտեմբեր ամսին, երբ բոլոր բաժանորդներին հնարավորություն տրվեց անվճար փորձել Kaspersky հակավիրուսային ծրագրի արդյունավետությունը, իսկ այժմ ընկերությունն անում է եւս մեկ քայլ դեպի անվտանգ ինտերնետ:

«Անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի` Kaspersky ընկերության հետ մեր համագործակցության շրջանակներում այսուհետ ինտերնետի մեր 70,000 բաժանորդները կարող են վերահսկել իրենց երեխաների մուտքն ինտերնետ: Սակայն միայն ծրագրային ապահովումներ առաջարկելը բավարար չէ, որպեսզի մեր բաժանորդները գտնվեն լիարժեք անվտանգության մեջ: Մենք Հայաստանում մատուցում ենք ինտերնետի ծառայություններ, եւ շարժական ինտերնետի առաջատարի մեր դիրքը որոշակի պատասխանատվություն է հուշում` ինտերնետի անվտանգ օգտագործման առումով սպառողներին աջակցելու, կրթելու եւ ուղղորդելու համար: Կորպորատիվ պատասխանատվության մեր պարտականությունների շրջանակներում էլ ուրախությամբ միացել ենք այս լայնամասշտաբ ծրագրին, որի նպատակն է օգտագործողներին տալ ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց «Անվտանգ ինտերնետ երեխաների համար » հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone եւ այլն:

«Վիրտուալ ցանցի եւ իրական կյանքի կանոնները շատ նման են եւ դրանց հետեւելը ավելի արդյունավետ կդարձնի համացանցի օգտագործումը: Տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ` համացանցը պարունակում է նաեւ բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների համար:

Ավելին, երեխաներն ու պատանիներն իրենց ժամանակի մի զգալի մասը անցկացնում են այն վիրտուալ միջավայրում, որտեղ օգտակար բովանդակության հետ միասին կա նաև վտանգավոր բովանդակություն», նկատեց «Մեդիակրթության» կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել  www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:

Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայք եւ ստեղծվել 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան:

«Ապահով Ինտերնետ» ծրագիրը նվիրված է Ապահով Ինտերնետի միջազգային օրվան, որը նշվում է  սկսած 2004-ից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը:: Համաեվրպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախմբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829