Լրահոս
Օրվա լրահոսը

Լուիզա Ծատուրյան. Հպարտ եմ, որ ներկայացնելով հայ տատիկի կերպարը՝ հաղթել եմ

Փետրվար 08,2012 14:44

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Միսիս տատիկ» գեղեցկության մրցույթին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում: 300 մասնակիցներից եզրափակիչ են անցել ընդամենը 15-ը: Հայաստանն էլ է հաղթածների ցուցակում եղել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեղեկությունները հայտնեց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ, «Միսս եւ Միստր աշխարհի» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Մրցույթի կազմակերպվածությունից էլ պարոն Խաչատրյանը գոհ է:

«Առաջարկը ստանալուց հետո շատ եմ մտածել: Սակայն հիմա հպարտ եմ, որ ներկայացնելով հայ տատիկի կերպարը՝ հաղթել եմ »,- ասում է «Միսիս տատիկ աշխարհ» տիտղոսակիր  Լուիզա Ծատուրյանը: Մինչ գնալը ապրումների մեջ է եղել, ինքն է ասում, սակայն, ծանոթանալով մասնակիցների հետ, համոզվել է՝ կհաղթի:

Ավանդական տարազներ,երեխաներ եւ թոռնիկներ ունենալը մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն էին:

Ըստ տիկին Ծատուրյանի, իր երիտասարդ տեսքը բարիության ու պարզության հետեւանք է: Պլաստիկ վիրահատություններ չի արել ու քսուքներ էլ չի օգտագործել, զբավում է միայն աերոբիկայով:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829