Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Օքսֆորդ անալիտիկայի» վերլուծությունը չի համապատասխանում մեր իրողությանը

Փետրվար 08,2012 16:45

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության Սեյրան Օհանյանը, անդրադառնալով բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնի՝ Հայաստանի բանակի վերաբերյալ վերլուծությանը , տեսակետ հայտնեց, թե այն ինչ գրված է այդ վերլուծության մեջ, ընդհանրապես չի համապատասխանում մեր իրողությանը, իրենք էլ 2007 թվականից սկսած պաշտպանական բարեփոխումներ են իրականացնում՝ ուղղված բոլոր ոլորտներին: :

Հիշեցնենք, որ վերլուծության մեջ մասնավորապես նշվել էր. «Զինծառայողների` ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են քայքայիչ ազդեցություն ունենալ Հայաստանի բանակի վրա, եւ այս համատեքստում նորակոչիկներին ստորացման, ծաղրուծանակի ենթարկելու, ինչպես նաեւ անընդունելի վարքագծի այլ դրսեւորումները հանրության մեջ մտահոգություն են առաջացրել` կապված զինվորական կարգապահության անկման եւ հրամանատարության ոչ պատշաճ գործելաոճի հետ»:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցը վերաբերում էր բանակում զոհված զինծառայողների ծնողների դժգոհություններին՝ կապված նախաքննության անաչառությանը եւ դեպքերի չբացահայտմանը: Այս առնչությամբ էլ պաշտպանության նախարարն ասաց. «Որքան էլ որ մեր իրավապահ մարմինները լավագույն կերպով աշխատեն, ծնողները միշտ դժգոհ են, մաքսիմալն են ուզում, որ ճիշտը բացահայտվի, տեսնում են, որ պատժվողների շրջանակը քիչ է, ուզում են ավելի շատ մարդիկ պատժվեն: Մեծ աշխատանք է կատարվում տարբեր տեսակի փորձաքննությունների ժամանակին իրականացման առնվում,  հաշվի է առնվում թե’ ծնողների, թե’ փաստաբանների առաջ քաշած տվյալները, կարծում եմ, որ մաքսիմալն արվում է, որպեսզի մենք կարողանանք ծնողների առջեւ լինել արդար, ազնիվ: Բայց ինչքան էլ մենք փորձենք լիարժեք բացահայտել, ծնողը երեխա է կորցրել»:

Անդրադառնալով այս տարվա սկզբին մահվան ելքով դեպքերին, Սեյրան Օհանյանն իրենց կառույցի թերացումը համարեց եւ նշեց, որ արդեն համապատասխան քայլեր են իրականացվում: Միեւնույն ժամանակ շեշտեց՝ որքան գոյություն ունի մարդկությունը, այնքան միջանձնային հարաբերությունների մեջ խախտումներ կլինեն՝ մանավանդ այնպիսի կառույցում, որտեղ մեծ մասամբ տղամարդիկ են, եւ ինքնահաստատման խնդիրներ են լինում:

 Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829