Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգվածաբար լքեցին ԱԺ նիստը

Փետրվար 08,2012 14:04

ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը կոչ արեց զերծ մնալ «բարոյագիտական հայտարարություններից» եւ հանդես գալ քաղաքական հայտարարություններով. «Մանավանդ` ամեն անգամ պատգամավորների գլուխներ հաշվելը չի մտնում այդ բարոյագիտության մեջ»,- հայտարարեց նա` մատնանշելով «Ժառանգության» պատգամավորներին ու հատկապես Անահիտ Բախշյանին: Տիկին Բախշյանը յուրաքանչյուր նիստից առաջ մեկ առ մեկ հաշվում է բոլոր պատգամավորներին, հայտնելով իր անհամաձայնությունը՝ դահլիճում նստածների իրական թվաքանակի ու գրանցվածների վերաբերյալ:

Այսօր Խորհրդարանի աշխատանքներին ներկայացան ԲՀԿ պատգամավորները, որոնք երեկ բոյկոտել էին նիստը։

Սակայն այսօր կրկին «բոյկոտ» եղավ։ Այս անգամ խորհրդարանականների մեծ մասը լքեցին դահլիճն այն պահին, երբ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվեց ներկայացնել կառավարության նախաձեռնած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829