“Շախմատային Հայաստանը լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի «Շախմատային ոսկե Նինբոն» գիրքը: Այն նվիրված է Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակով ավարտված աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը, որը 2011 թվականին անցկացվեց Չինաստանի Նինբո քաղաքում:
Հեղինակը, որը Նինբոյում անմիջականորեն հետեւում էր մարզական խոշորագույն այս իրադարձության ընթացքին, ականատեսի աչքերով ներկայացնում է առաջնության ամենահետաքրքիր դրվագները, հայ շախմատիստների ելույթների մանրամասները:
Զետեղված են Նինբոյում Հայաստանի հավաքականի շախմատիստների՝ Լեւոն Արոնյանի, Սարգիս Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, Ռ. Հովհաննիսյանի խաղացած բոլոր պարտիաները, աշխարհի առաջնությունների պատմությունը ներկայացնող տեղեկատու ուշագրավ նյութեր, բազմաթիվ լուսանկարներ:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ