Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու վրա՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, իրար են բախվել «Լեքսուս» մակնիշի X 379 AT 150 համարանիշի և «Պրիորա» մակնիշի 13 ՕԼ 332 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Պրիորա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև «Ինգո Արմենիա» և «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Կարդացեք նաև
«Լեքսուս»–ը վարել է 44-ամյա Արայիկ Աբգարյանը, իսկ «Պրիորա»-ն վարել է 49-ամյա Բենիկ Ներսեսյանը։ Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ