Իռլանդացի մարաթոնյան վազորդ Ռիչարդ Դոնովանը յոթ վազքարշավ է կատարել բոլոր մայրցամաքներում, ինչի համար նրանից պահանջվել է 4 օր 22 ժամ 3 րոպե: Նա ավելի քան 12 ժամով գերազանցել է 2009 թվականին սահմանած իր իսկ ռեկորդը:
Ռիչարդը այս յուրօրինակ վազքարշավը, որն, ի դեպ, բարեգործական նպատակաուղղվածություն ուներ եւ հանգանակած ամբողջ գումարը հատկացվելու է Աֆրիկայի սովյալներին, սկսել է Գրինվիչի ժամանակով առավոտյան 9,53-ին՝ Անտարկտիդայում: Նա 42 կմ 195 մետրը հաղթահարել է 20 աստիճան սառնամանիքի պայմաններում: Այնուհետեւ, տեղափոխվել է Աֆրիկա, Բրազիլիա, ԱՄՆ, Եվրոպա, Ասիա եւ եզրագիծը հատել է Ավստրալիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ