Մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Բերդի ոստիկանապետ է նշանակվել Գարիկ Դալլաքյանը: Նա Իջեւան քաղաքի բնակիչ է, ոստիկանության համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունի, մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական բաժանմունքի պետի պաշտոնը:
Մեր տեղեկություններով` Բերդի նախկին ոստիկանապետ Սամվել Գալստյանն թոշակի է անցել:
Նշանակվել է նաեւ Բերդի ոստիկանապետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ: Այդ թափուր պաշտոնը զբաղեցրել է ծագումով երեւանցի մի ոստիկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև