Փետրվարի 7-ին Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Վարդանյանն այցելել էր Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղեր: Նրան այցի ընթացքում ուղեկցում էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանի աշխատասենյակում պատգամավորի հետ հանդիպմանը դովեղցիների հետ միասին ներկա էին նաեւ հենց նոր գյուղ ժամանած երկու փորձագետներ: Թեւան Պողոսյանի ղեկավարած Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի այդ աշխատակիցները միջազգային մի ծրագրի շրջանակներում Տավուշի սահմանամերձ 10 գյուղերում ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի պարզեն, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը ինչ ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքի տարբեր բնագավառների վրա: Այդ նպատակով դովեղցիներին, այդ թվում` համայնքի ղեկավարին հարցուփորձ անելու համար էլ Դովեղ էին եկել երիտասարդ փորձագետ ամուսինները:
Երբ փորձեցի ծրագրի մասին նրանցից մանրամասներ իմանալ, Տավուշի մարզպետը վերջիններիս խորհուրդ տվեց հեռու մնալ «վտանգավոր մարդկանցից», այսինքն`լրագրողից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև