Լրահոս
Օրվա լրահոսը

Հատվածներ Սուրեն Սիրունյանի նախաքննական ցուցմունքներից

Փետրվար 08,2012 12:06

Ստորեւ աոանց մեկնաբանությունների կներկայացնենք Սուրեն Սիրունյանի ցուցմունքից մեջբերումներ։ Եվ այսպես՝ «Փետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը հաստատ արտոնված չէր, քանի որ բարձրախոսով ոստիկանները հայտարարում էին դրա մասին եւ պահանջում դադարեցնել այն։ Հանրահավաքի բոլոր կազմակերպիչների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանը, ներկայումս չեմ հիշում, թե ինչ հիմնավորմամբ, նշում էր, որ ոստիկանների պահանջն անօրինական է եւ հավաքված բազմությանը՝ մոտ 40– 50 հազար քաղաքացու, կոչ Էր անում շարունակել հանրահավաքները, չհետեւել ոստիկանների պահանջներին։ Նրա կոչին հետեւեցին նույն հրապարակում հավաքված մի շարք անձինք եւ մինչեւ 2008 թ. փետրվարի 29-ն առանց ընդհատման ազատության հրապարակում տեղի են ունեցել հանրահավաքներ եւ նստացույցեր։ Հանրահավաքները երբեմն վերաճել են երթերի, թեեւ

ոստիկաններն այդ օրերին եւս բազմիցս հայտարարում Էին հանրահավաքների եւ երթերի չարտոնված լինելու մասին եւ պահանջում դադարեցնել դրանք»:

Հարց. Նախաքննությամբ պարզվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի Գ. Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած չարտոնված հանրահավաքի մասնակիցներին զինվելու կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Ես այդ կոչը չեմ լսել, սակայն պնդում եմ, որ Ն. Փաշինյանի ելույթից  անմիջապես հետո հանրահավաքի մասնակիցները ներխուժեցին շինհրապարակ եւ վերադարձան փայտերով եւ մետաղական ձողերով:

Հարց. 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղ գտած հանրահավաքի ժամանակ սպանվել է իր օրինական պարտականությունները կատարող ոստիկան, տասնյակները ստացել են տարբեր ծանրության, աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ովքե՞ր եւ ի՞նչ հանգամանքներում են այդ բռնի գործողություններր կատարել։

Պատասխան. Ոստիկաններին մարմնական վնասվածքներ են պատճառել հանրահավաքի մասնակիցներր, իմ նշած «Ուազը» եւս այրել են նրանք։

Հարց. Հանրահավաքի եւ երթերի մասնակիցները, այդ թվում՝ Դուք, ոգելից խմիչքներ գործածել եք, որտեղից եւ ում միջոցներով եք ձեռք բերել այն։

Պատասխան. Ես չեմ գործածել, սակայն Մաշտոցի պողոտայի վրա ինձ հանդիպած մարդկանց մեծամասնությունը գտնվում էր ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իսկ դատարկ շշեր ես նկատել եմ մայթի վրա։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829