Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյանի խորհուրդը՝ Տիգրան Խզմալյանին. «Չի կարելի տափակ բաներ ասել»

Փետրվար 08,2012 12:10

 Հատված Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցից

-Հայ-ֆրանսիական առնչությունների թեման շարունակեմ, անդրադառնալով օրերս մամուլում տեղ գտած մի հայտարարության: Դրա հեղինակը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է, որը «Սարդարապատ» շարժման անունից Շառլ Ազնավուրին խնդրում է. «Ձեր տուն- թանգարանը նվիրեք մեզ, որ օգտագործենք քաղաքացիական հասարակության կարիքների համար», քանի որ իշխանությունը մեզ դահլիճներ չի տրամադրում»: 
-Տափակություն է: Այդ տուն-թանգարանը նվազագույնն է, որ արվել է Ազնավուրի համար: Սփյուռք ասվածը ամորֆ մարմին չէ: Սփյուռքն ունի իր խորհրդանիշերը` Սարոյան, Ազնավուր, Սուրմելյան, Քըրքորյան… Ասում են` վագրի բեղերից չի կարելի քաշել: Չի կարելի տափակ բաներ անել:
  -Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ թանգարանը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, այլ ոչ թե Ազնավուրինը, կառուցված է բյուջետային միջոցներով: Ի վերջո, այն կեցավայր լինելուց զատ եզակի մշակութային օջախ է, ոչ թե քաղաքական միջոցառումների ասպարեզ։ Այնտեղ արդեն իսկ ցուցադրվում են Ազնավուրի կյանքն ու գործունեությունը ներկայացնող, թանգարանին հենց իր նվիրած ցուցանմուշներ: 
-Եթե չեմ սխալվում, անկախության շրջանում ստեղծված միակ տուն-թանգարանն է, մշակութային օջախ, որի շուրջ նման սուտ, հենց սկզբից դատապարտված փուչիկները չպետք է փչեին: Զարմանալի է, որ արվեստագետ մարդն է նման բան ասում, կարծես ոչ «Բոհեմ» երգն է լսել, ոչ «Իզաբելը», ոչ մի բան: Բաներ կան, որոնց վրա չի կարելի խաղալ: Ինչպես են համարձակվում… Ազնավուրը իրավունք ուներ այս երկրում իր տանիքն ու տունն ունենալ: Նրա իրավունքն է իր պատմական հայրենիքում չորս պատ ունենալը: Դա օդում թռչող գետաձիու քայլ է: Ասողն էլ արվեստագետ է, որն առաջին հերթին պիտի ունենա չափի զգացում:

Անահիտ ԵՍԱՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829