Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ՕԵԿ-ականը գուցե կդառնա ԲՀԿ-ական, բայց հաստատ ոչ ՀՀԿ-ական

Փետրվար 08,2012 11:42

Հատված ՕԵԿ-ից հեռացած ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի հետ հարցազրույցից:

 – ՕԵԿ-ն ասում է, որ չեք աշխատել, բայց մեծ ակնկալիքներ եք ունեցել:

– Բացարձակ, ես ոչ մի ակնկալիք չունեմ։ Միայն ուզում եմ, որ էս երկրում աղբարկղերի մոտից ժողովուրդը հեռու գնա։ Ես գյուղատնտեսական ֆերմա ունեմ, ձկնաբուծությամբ եմ զբաղվում։ Աստվածահաճո գործ ենք անում։ Ո՛չ հանցագործ եմ, ո՛չ կաշառակեր չինովնիկ։ Իմ ընտանիքն արժանավայել պահում եմ, իրենց նման ագահ չեմ, որ սա ինձ, սա ինձ, սրան ձեռք տվողին էլ… Ես ուզում եմ, որ ՕԵԿ-ի նախարարները, վարչության պետերն ինձ խայտառակ չանեն, որովհետեւ ես եմ գնացել, ընտրողին խնդրել, որ ՕԵԿ-ին ձայն տան։ Իսկ ով֊քեր որ ՕԵԿ-ի քվոտայով իշխանություն են ստացել, պատասխանատվություն չունեն։ Ինձ ոչ մի բան պետք չի։ Ես բարձրագույն զինվորական կրթություն ունեմ, տեխնիկական գիտությունների թեկնածու եմ։ Ես ուզում եմ, որ մեր երկրից մարդիկ չփախնեն։

– Հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ական դառնաք։

– Սուտ են ասում. տենց բան չկա ու չի էլ կարա լինի։ Այսինքն՝ կարա լինի, եթե ԲՀԿ-ն իսկապես ունի էդ ծրագիրը։

– Իսկ ՀՀԿական հնարավո՞ր է՝ դառնաք։

– Այ էդ մեկը երեւի դժվար հավանական ա։ Ավելի շուտ կգնամ այնտեղ, որտեղ իսկապես մարդիկ ուզում են մեր երկրի նախագահի ասածով անեն՝ երկրում մի բան փոխվի։

– Ամեն դեպքում կոնկրետ օրինակով չեք բացատրում՝ ինչն է Ձեզ ՕԵԿում վրդովեցնում։

– Էդ մարդիկ նենց են փոխվել, դարձել են անճանաչելի։ Ես չեմ հասկանում, թե ում հետ գործ ունեմ։ Ես եկել եմ ՕԵԿ, երբ նրանք ընդդիմություն Էին։ Հիմա պետք է սրանցից հեռու մնալ։ Ի՞նչ էին ուզում ինձանից. անցած ընտրությունների նման էրեխուս բերանից կտրեմ, բերեմ, որ ՕԵԿ-ը հասնի իշխանության ու ինձ թալանի՞։ Մարդիկ փող կուտակելու մանյակ են դարձել։

– Դուք Արթուր Բաղդասարյանի հետ մտերիմ եք եղել կասե՞ք՝ ոնց նրան հաջողվեց 2-3 տարում դառնալ խոշոր գործարար։

– Շատ հետաքրքիր հարց էր։ Դուք հետաքննե՛ք, պարզե՛ք։ Ես 20 տարի բիզնես եմ անում, այդքան կարողություն չունեմ։ Բայց մի բան գիտեմ, որ հարամ բանը մի տեղից դուրս է տալու։

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829