Եվրոպան պարուրած աննախադեպ սառնամանիքների պատճառով որոշ ազգային առաջնություններում խաղացանկի փոփոխություններ են կատարվել: Իսկ ահա Իտալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստները, որոնք, թվում է, թե սովոր պետք է լինեն ռուսական ցրտերին, «Չեզենայի» հետ ընկերական հանդիպման 63-րդ րոպեին կիսատ են թողել պայքարը եւ հեռացել դաշտից: Նախաձեռնության հեղինակը եղել է պիտերցիների գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին: Նա խորհրդակցել է մրցակից թիմի իր գործընկերոջ հետ եւ ստանալով նրա համաձայնությունը, կայացրել է այդ որոշումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ