Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները՝ ԲՀԿ-ականին. «Վաբշե չգայիք, ավելի լավ կըլներ»

Փետրվար 08,2012 11:17

Խորհրդարանի աշխատանքները երեկ սկանդալով սկսվեցին։ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից դահլիճ էր եկել միայն Նաիրա Զոհրաբյանը, որը նիստը սկսելուն պես հայտարարեց, որ ԲՀԿ-ն, հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոշ կոնստրուկտիվ մթնոլորտը, չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին:

Հանրապետականները անակնկալի եկան: «Տո լավ է՛», «Բա գնում էիք, շուտ գնայիք», «Է, վաբշե մի եկեք», «Էլ վաբշե չգայիք, ավելի լավ կըլներ»,– տեղերից սկսեցին արձագանքել նրանք։ Խոսքը, սակայն, միայն երեկվա նիստը բոյկոտելու մասին էր։ Հայտարարելով մեկօրյա բոյկոտի մասին՝ Զոհրաբյանը դուրս եկավ դահլիճից, քիչ անց՝ նաեւ ՍԺ շենքից, որտեղ, ի դեպ, երեկ այլ ԲՀԿ-ական չկար:

…Երեկ, երբ Նաիրա Զոհրաբյանին հարցրինք՝ իսկ վաղվա նիստին ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է, պատասխանեց. «Մենք այսօրվա նիստին չենք մասնակցում, ես կարծում եմ, որ վաղվա նիստին կշարունակենք մեր աշխատանքը, որովհետեւ խորհրդարանը որեւէ մեկի սեփականությունը չէ»: Անդրադառնալով ԲՀԿ-ի եւ իր հասցեին ռեպլիկներ հնչեցրած ՀՀԿ-ական պատգամավորներին՝ Զոհրաբյանը ասաց. «Ռեպլիկ հնչեցնող տղամարդիկ ընդամենը ցույց են տալիս իրենց նվազ եւ նվաստ մակարդակը»:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829