Հատված Լեյլա Սարիբեկյանի հետ հարցազրույցից
– Եթե չեմ սխալվում, անցած ընտրությաններին Հանրապետականի քարոզարշավներին մասնակցում էիք։
Կարդացեք նաև
– Ես ՀՀԿ-ի քարոզարշավներին չեմ մասնակցել, որովհետեւ պարտադրվեց, որ ես կոնկրետ ինչ-որ բաներ պիտի ասեմ ի օգուտ…, բայց ես ասեցի, որ մեծ սիրով կմասնակցեմ, եթե չլինի կոնկրետ քարոզ կոնկրետ կուսակցության
կողմից, ես դուրս եկա այդ համերգից, իսկ մյուս կուսակցությունները, որոնք առաջարկեցին պարզապես համերգներ, առանց քարոզի, ես գնացի։ Պետք չի երգիչներին ներքաշել քարոզի մեջ, եթե ուզում են, թող լավ, հետաքրքիր համերգներ կազմակերպեն, դա առիթ է, որ մեր երգիչներն Էլ նորմալ վարձատրվեն։ Ու ես իմ ինտերվյուների ժամանակ շատ եմ խնդրել կուսակցություններին, որ երգիչներին չներքաշեն այդ քարոզարշավների մեջ, այլ ուղղակի համերգներ կազմակերպեն, որոնք կարելի է հիմա ավելի հետաքրքիր անել, ոչ թե բերել-մի քանի հոգու երգացնել, այլ ավելի հետաքրքիր բաներ անել՝ համերգային դահլիճներում միգուցե: Եղել է նաեւ այնպես, որ ուզեցել են իրենց հիմները երգեմ, բայց չեմ երգել, ասել եմ՝ ես դրա համար չեմ:
– Օրինակ, կուսակցություններից որո՞նք են առաջարկել իրենց հիմնը երգել:
– «Բարգավաճի» կողմից էլ են առաջարկել, Դաշնակցության կողմից էլ, բայց ես ասել եմ, որ եթե ինձ վստահեք գրել երգ, ես կգրեմ հայրենիքի, երկրի, հայի մասին, այսինքն՝ եւս մեկ առիթ քո խոսքը ժողովրդին ասելու։ Ես չեմ
կարող գրել մի բան, որն իմ սրտից չի գալիս։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»