Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն շանտաժ է անում, իսկ ՀՀԿ-ն՝ զիջում շանտաժի առջեւ

Փետրվար 08,2012 10:48

Սոցիալական ցանցերից մեկում մի քաղաքացի, ԲՀԿ երեկվա բոյկոտի լուրն ստանալով, հետաքրքիր դիտարկում էր արել, գրել էր՝ սա ի՞նչ խեղկատակություն է, բա ինչո՞ւ չէին բոյկոտում հակաժողովրդական օրինագծերը, ինչո՞ւ չէին ընդվզում, երբ իշխանությունը ժողովրդի վրա էր կրակում, եւ այլն։ Գործընկերս վստահ է, որ «բոյկոտ-ակցիան» տեւելու է ընդամենը մեկ օր եւ կիրառվել է շանտաժի նպատակով՝ Սերժ Սարգսյանից ինչ որ բան կորզելու համար։ Անկեղծ ասած՝ հակամարտող կողմերն իրար արժեն։ Մեկը շանտաժ է անում, մյուսը զիջում շանտաժի առաջ, իսկ շանտաժի առարկան մեր՝ իմ ու ձեր ձայներն են, երկիրը, նրա հարստությունները, պետության ապագան։ Ինչպե՞ս անել, որ իշխանական կուլիսներում ընթացող այս խայտառակ պայքարն ավարտվի հասարակության, նրա քաղաքացիների հաղթանակով։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829