Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարկվող երկիր Նաիրին

Փետրվար 08,2012 10:26

Ըստ 2001 և 2011թթ. անցկացված մարդահամարների համեմատական արդյունքների, անցած տասը տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 600 հազար մարդ: Փաստորեն 10 տարվա ընթացքում կորսվել ու վատնվել է մարդկային ռեսուրսների հավելյալ մոտ 16-17 տոկոսը: Ասել, թե սրանք սահմռկեցուցիչ թվեր են, նշանակում է` չասել ոչինչ:

Արտագաղթն արդեն շատ վաղուց վերածվել է համապետական աղետի, ազգային անվտանգությանն սպառնացող թիվ մեկ մարտահրավերի: Եթե նկատի ունենանք, որ առավել ինտենսիվ արտահոսքը տեղի է ունեցել հետճգնաժամային անցած 3 տարիներին, առկա ժողովրդագրական ներկայիս խղճուկ պատկերի պատասխանատվության մեծ մասն ընկնում է այս իշխանությունների ուսերին:

Մինչ երկրի վարչապետը մարդկանց արտահոսքը սքողում էր` վերագրելով  մարդկանց արտագնա աշխատանքին, հանրապետության նախագահը հայտարարում էր, որ եթե պետական մարմիններն ավելի ինտենսիվորեն հակառակը համոզեն բնակչությանը, արտագաղթի խնդիր չի լինի առհասարակ: Զարգացող մտացածին երկիր ներկայացնելու, դրանով ինքնասփոփվելու,  վարվող անհասկանալի սոցիալ-տնտեսական քաղաքականության, անվստահության, անարդարության և անպատժելիության մթնոլորտ ձևավորելու արդյունքը սա էր լինելու: Բայց որքան էլ ցավալի է, դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրելու:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829