Իտալացի նախկին բիաթլոնիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի հաթող Հուբերտ Լեյտգեբը, որ վերջին հինգ տարիներին գլխավորում էր Անտերսելվի աշխարհի գավաթի փուլի կազմկոմիտեն, եղբոր հետ հենց մրցավայրում մնացել է ձնահյուսի տակ: Արտակարգ ծառայությունները, ճիշտ է, անմիջապես մեկնել են դեպքի վայր, սակայն ոչ 46-ամյա Լեյտգեբին, ոչ էլ եղբորը փրկել չի հաջողվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ