Շարմ Էլ Շեյխում մեկնարկել է $10 հազար մրցանակային ֆոնդով թենիսի կանանց մրցաշարը, որին մասնակցելու համար մրցավայր է ժամանել Հայաստանի թիվ մեկ ռակետ Անի Ամիրաղյանը: Նա այստեղ հանդես է գալու միմյանց հաջորդող երեք մրցաշարերում:
Առաջին միցաշարի զուգախաղերի պայքարում Անին, ընկերակցելով ռուսաստանցի Դիանա Իսաեւայի հետ, 6:4, 6:1 հաշվով հաղթել է ավստրիական Հաաս/Տոլյան զույգին: Այսօր արդեն մենախաղերում Անի Ամիրաղյանը ուժերը չափելու է Բարբարա Հաասի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ