Լրահոս
Օրվա լրահոսը

Սելիմի լեռնանցքը էլի փակվեց

Փետրվար 08,2012 10:01

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Փակ է նաև Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրը:

Դժվարանցանելի են Գյումրի-Երևան (Լանջիկ գյուղի հատվածում), Սպիտակ-Երևան, Գեղարքունիքի մարզում` Սևան-Ճամբարակ,  իսկ Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ, Նորաշեն-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

***

Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 12.30-ի դրությամբ  բոլոր տրանսպորտային միջոցների համար անցանելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել