Լրահոս
Օրվա լրահոսը

38-ամյա երիտասարդը, ըստ նախնական տեղեկությունների, կրակել է իր վրա (տեսաշարք)

Փետրվար 07,2012 21:31

Այսօր՝ փետրվարի 7-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնին «Երազ» բնակելի թաղամասի անվտանգության ծառայության աշխատակիցը հայտնել է, որ «Լամպերի գործարանի» հարևանությամբ գտնվող արհեստական լճի մոտ մի տղամարդ է ընկած։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ։

PrevPhoto
NextPhoto
Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցների կանչով դեպքի վայր են ժամանել «1-03» շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավոր անձին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավոր անձի մոտ՝ գետնին՝ ձյան մեջ, ընկած էր մեկ բջջային հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, ամբողջովին դատարկված մեկ օղու շիշ և մեկ ամբողջովին դատարկված էսենցիայի պիտակով շիշ։ Արդեն դեպքի վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Հիվանդանոց տեղափոխվածը 38-ամյա Արմեն Թութունջյանն է, ում գլխին կա հրազենային վնասվածք։ Թե ի՞նչն է եղել պատճառը. դա կպարզվի քննության ընթացքում։

Այս պահին Թութունջյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829