Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԺ-ն պարտակում է կառավարության սխալները (Տեսանյութ)

Փետրվար 07,2012 20:20

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր հայտարարությունների ժամին անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, խորհուրդ տվեց հաջողությունները չանձնավորել, ինչպես անում էին «Իլիչի ժամանակ»:

«Սենատում ձեռք բերված հաջողությունների մասին խոսելիս կարելի էր շնորհակալություն հայտնել այնտեղ 45 տարի դրա համար կռված մեր ժողովրդին, արտերկրի հայությանը, Հայ Դատի գրասենյակներին, բայց դա ցանկացածի ճաշակի գործ է»,- ասաց նա:

Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրով նախատեսված եւ չկատարված աշխատանքներին` Վահան Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը պետք է ԱԺ-ին առնվազն զեկուցեր եւ, բացի միջազգային ճգնաժամն ու վատ բնակլիմայական պայմանները պատճառ բերելուց, նաեւ այլ, տրամաբանական պատասխաններ տար:

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ խմբակցությունը առաջարկել էր միասին դիմել Սահմանադրական դատարան` պարզաբանելու, թե ի՞նչ պիտի անի կառավարությունը, որը խոստումները չի կատարել` պիտի նոր ծրագի՞ր հաստատի, թե՞ անհրաժեշտ է նոր կառավարություն ձեւավորել: «Դրա համար պետք էր ընդամենը 27 ստորագրություն: Սակայն այս առաջարկությանը դրական արձագանքեց միայն «Ժառանգություն» խմբակցությունը: Մնացած խմբակցությունները չպատասխանեցին` հենց դրանով էլ, փաստորեն, ստանձնելով կառավարության գործունեության պարտակումը»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829