Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Կդառնանք հասկանալի նաեւ ԲՀԿ-ի համար»

Փետրվար 07,2012 19:35

ԱԺ նիստը այսօր բոյկոտելու` ԲՀԿ քայլն ուղղված չէր ՀՀԿ-ին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ «Քանի որ ընտրությունների ենք գնում, անհրաժեշտ է, որպեսզի հանդուրժողականություն մտցնել քաղաքական դաշտում եւ ոչ միայն ԲՀԿ-ի հետ կապված, այլ ընդհանրապես»,– ասաց ՀՀԿ երեւելի դեմքը:

Նա կարծում է, որ քաղաքական էթիկայի տեսանկյունից ԲՀԿ-ն պետք է իր կոալիցիոն գործընկերներին նախապես տեղյակ պահեր իրենց դիրքորոշման մասին. «Եթե դեմ քվեարկեին, օրենքը պարզապես կանցներ, բայց գնացին ձախողելու ճանապարհով: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է եւ կփորձենք հասկանալ, թե բանն ինչումն է»:

Պարոն Սահակյանը, այնուամենայնիվ, լավատես է. «Օրենքը, կարծում եմ, նորից բերելու դեպքում, կանցնի, բայց այս անգամ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի միջոցով, ինչպես նաեւ կկարողանանք ՀՅԴ-ի առաջարկությունները ընդունել կամ մեկնաբանել, ինչու չէ, հասկանալի կդարձնենք կամ կդառնանք հասկանալի նաեւ ԲՀԿ-ի համար»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829