Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետարանի հերթական պարզաբանումը

Փետրվար 07,2012 19:33

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մարզպետարանի պաշտոնական կայքէջում քիչ առաջ  կրկին հաղորդագրություն է տեղադրել «Առաջին լրատվական»-ի կայքում փետրվարի 3-ին տեղադրված «Սյունիքի մարզպետը լրագրողին սպիտակ ներքնաշորով զրույցի է հրավիրել» հոդվածի վերաբերյալ: Ըստ հաղորդագրության`շրջանառվող այդ ձայնագրությունը որևէ առնչություն չունի Սուրեն Խաչատրյանի հետ:  «Ասվածի մեջ համոզվելու համար բավական է համադրել մարզպետի յուրաքանչյուր խոսք (ձայնագրված կամ տեսագրված) սփռված ձայնագրության հետ։ Համադրման արդյունքում, նույնիսկ առանց մասնագետ-փորձագետի եզրակացության, կարելի է վստահաբար համոզվել, որ ձայնագրության մեջ միանգամայն այլ մարդու խոսք է հնչում։ Խմբագրությունը, իբրև ապացույց, նշում է լրատվամիջոցի լոսանջելեսյան հեռախոսահամարը՝ 8186602206։ Տարրական բարոյականությունը, մինչդեռ, պահանջում էր տպագրել նաև այն հեռախոսահամարը, որից լրագրողը զանգահարել ու հետադարձ հեռախոսազանգ է ստացել։
Մեր ուսումնասիրությունից պարզվել է, որ «1in.am» էլեկտրոնային կայքի լրագրողը Լոս Անջելեսից զանգահարել է    093-00-00-77 հեռախոսահամարով, որտեղից և ստացել է հետադարձ զանգը։
Ի գիտություն լրատվամիջոցի խմբագրության (թեև խմբագրությունն այդ մասին գիտի ի սկզբանե)՝ այդ հեռախոսահամարը չի պատկանում (և չի պատկանել երբևէ) Սուրեն Խաչատրյանին, ինչը կարող է պարզել (ցանկության դեպքում) յուրաքանչյուր ոք։ Ի դեպ, հեռախոսահամարի բաժանորդը, նույն ինքը՝ լրագրողուհու կողմից գիշերային սադրիչ զրույցի մեջ ներքաշված անձնավորությունը, պատրաստ է այդ մասին առավել հանգամանալից ներկայացնել ամեն մի լրատվամիջոցի», – տեղեկացնում են պատասխանատուները։

Սույն հարցազրույցի վերաբերյալ մի պարզաբանում էլ տվել էին փետրվարի 6-ին եւ հայտարարել, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ հեռախոսազրույց չի ունեցել Լոս Անջելեսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի և «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ: Պատասխանատուները նշել են, որ հրապարկաված նյութն ամբողջությամբ կեղծիք է և ինչ-որ մեկի կողմից մոգոնված ու ուղղորդված հերթական զրպարտություն ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ եւ որպես ապացույց թույլատրել դիմել հեռախոսային օպերատորին` ստանալու համար 2012թ հունվար-փետրվար ամիսների մարզպետի հեռախոսահամարի մուտքային զանգերի վերաբերյալ տեղեկատվություն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829