Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում ՌԴ ընդդիմությանը համակրողներ էլ կան, բայց ուղերձներով հանդես չեն գալիս

Փետրվար 07,2012 18:23

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ-ն երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանի հայությանը կոչ էր արել ընտրել Վլադիմիր Պուտինին։ «Ազգակիցներ խնդրում և հորդորում ենք` ձեր ձայնը միացրեք իրական, հայրենասեր ռուսաստանցու ձայնին, որն ընտրելու է Վլադիմիր Պուտինին:

Եվ թող ձեր մտապատկերում պարզվի հետևյալ պաստառը. «Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես Մայր Հայրենիքիդ»,- ահա այսպես էր ՍԴՀԿ-ն եզրափակել իր կոչը ՌԴ հայությանը:

ՀԱԿ-ին մաս կազմող մեկ այլ՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե չի կիսում գործընկեր կուսակցության դիրքորոշումը.

«Անձամբ ես դեմ եմ դրսից մեր ներքաղաքական կյանքին միջամտելուն ու նույն կերպ դեմ եմ, որ մենք միջամտենք Ռուսաստանի ներքաղաքական, ընտրական  գործընթացներին: Ես ինքս ռուսական ընդդիմության կողմնակիցն եմ, բայց ես ուղերձներ չեմ հղում ՌԴ հայությանը»:

Պատասխանելով մեր հարցին՝ արդյոք Պուտինի ընտրությամբ Հայաստանը կշահի՞, ինչպես դա ներկայացրել է իր գործընկեր կուսակցությունն իր հայտարարության մեջ, «Հանրապետության» նախագահն ասաց. «Ես բացարձակապես այդ կարծիքին չեմ: Ես ասում եմ, որ ինքս կողմնակից եմ, որ Ռուսաստանը դառնա ժողովրդավարական երկիր, որ Ռուսաստանում ժողովրդավարության վիճակը Հայաստանում տիրող վիճակից լավը չեմ համարում»:

Արամ Սարգսյանն ասաց նաեւ, թե այս հայտարարության վերաբերյալ Կոնգրեսում քննարկում չի եղել. «ՀԱԿ-ում եղած կուսակցություններն ազատ են սեփական տեսակետն ունենալու եւ կարծիք հայտնելու հարցում։ Նման հարցեր ՀԱԿ-ում չի քննարկվում եւ  չպետք է էլ քննարկվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829