Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետարանի պատասխանը

Փետրվար 07,2012 17:27

«Առավոտ» թերթի փետրվարի 3-ի համարում «Քանի հեռուստաընկերություն ունի Տավուշի մարզպետը» վերնագրի ներքո հրապարակված մեկնաբանության առթիվ տեղեկացնում ենք, որ մարզպետի հաշվետվությունը նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին է, հետևաբար հաշվետվությունում հնչած ցանկացած տվյալ վերաբերում է մարզին, ոչ թե մարզպետի սեփական ունեցվածքին: Եվ հաշվետվության մեջ հնչած «Ունենք նաև 3 հեռուստաընկերություն… » միտքը ընդհանուր համատեքստում հենց այդպես էլ ընկալվում է:

Իսկ «Քամուտ» հեռուստաընկերության վերաբերյալ տեղեկացնենք, որ այն գոյություն ունի, և նրա հեռարձակման արտոնագիրն ուժի մեջ է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:

 Տավուշիմարզպետարանի

աշխատակազմի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829