«Առաջին լրատվական» էլեկտրոնային կայքում փետրվարի 3-ի «Սյունիքի մարզպետը լրագրողին սպիտակ ներքնաշորով զրույցի է հրավիրել» հրապարակման առնչությամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Slaq.am-ին ասել է, որ իրականում լրագրողը խոսել է ոչ թե իր, այլ մեկ ուրիշի հետ՝ բջջային հեռախոսի 094-ի փոխարեն զանգելով 093: «Այդ մարդը ինձ էսօր զանգել ու ասել է, որ էդ լրագրողի հետ ինքն է խոսել և ամենավերջին բառերով ասել է, որ դուք զանգել եք ոչ թե Խաչատրյան Սուրիկին, այլ ինձ»,– ասել է Սուրեն Խաչատրյանը:
«Առավոտի» կողմից հավելենք, որ մեր տեղեկություններով՝ այդ հեռախոսահամարը պատկանում է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին:
Հիշեցնենք, որ այդ զրույցի ընթացքում «Ժամանակ»-ի լրագրողին սպիտակ ներքնաշորով զրույցի էին հրավիրել, հարցրել նրա կոշիկի համարը, առաջարկել «անձնականից խոսալ» և համարյա թե ամուսնության առաջարկ արել. «Ես ոնց որ սիրահարվել եմ, կլինի՞ դուրս գաս խմբագրությունից զանգես, խոսենք: Ի՞նչ կոշիկի համար ես հագնում»:
Հեռախոսազրույցի ձայնագրությունը լսեք այստեղ