Վերջերս News.am-ին տված հարցազրույցում ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը խոսելով ՀԱԿ համամասնական ցուցակի կազմավորման շուրջ առաջացած հակադրություն-հակասություններից, հայտարարել էր, որ ոչ համամասնական, ոչ մեծամասնական ընտրակարգերով ինքը չի առաջադրվելու. «Ես ինձ պատգամավոր չեմ տեսնում, իմ անցած ուղին էլ՝ դրա վառ ապացույցը»:
ՀԱԿ անդամ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինքը ցանկանո՞ւմ է պատգամավոր դառնալ; Պարոն Դեմիրճյանը պատասխանեց. «Մենք (ՀԱԿ-ը-Ն. Գ.) որոշում ունենք՝ մասնակցել ընտրություններին: Ուրեմն, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ընտրություններում հաղթենք»:
Հստակեցմանը, որ Արամ Սարգսյանը պայքարելուց չի հրաժարվել, այլ ընդամենը պատգամավոր դառնալուց, Դեմիրճյանը հակադարձեց. «Սա քաղաքական պայքար է եւ ես հիմա ավելորդ եմ համարում խոսել ցանկություններից: Ես կուզենայի, որ Արամ Սարգսյանը լիներ եռյակում, բայց դա իր որոշելիք հարցն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև