Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գեւորգյանը` ոստիկանության մասին. «Մանյակներ են ուղղակի» (տեսանյութ)

Փետրվար 07,2012 16:17

 «Հայկական ժամանակ» թերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանն այսօր, «Ուրբաթ» ակումբում, ներկայացնելով իր ձերբակալման հետ կապված մանրամասները` վստահեցրեց, որ առանց «բարձր ատյանի» իմացության` ոստիկանապետ Վովա Գասպարյանը չէր գնա նման քայլի. «Դեպքի մանրամասներին նախագահը տեղյակ չէ, ընդհանուր եղել է` ինչ-որ մի բան արեք»:

Ձերբակալելիս ոստիկանությունում առգրավվել են Հայկի մոտ եղած տառացիորեն ամեն ինչ` անգամ ակնոցը, գրիչը, ՀԴՄ կտրոնը. «Կարո՞ղ եք բացատրել, ինձ ձերբակալելուց ակնոց վերցնելն ի՞նչ իմաստ ունի, ու մինչեւ այսօր չվերադարձնեն` դիկտաֆոն, ֆոտոապարատ: Չկա տրամաբանություն, ինչի՞ ես պահանջեմ, եթե դրել է սեյֆում ու փակել-նստել, նա տրամաբանություն չունի՞: Իրեն ուղղակի ասել են` էս դիկտաֆոնն էլ մի քիչ ուշացնես` էլի բան է: Մանյակներ են ուղղակի: Վերցնում է ակնոցս, չգիտի էլ` պե՞տք է առգրավի, թե՞ չէ, մեկ էլ` դե լավ, նավսյակի վերցնենք: Ախր ակնոցն առգրավում ես, որ ի՞նչ անես»:

Տուժողը` Ֆռանգուլյանն ասել էր, որ եթե իր տղան իմանա` Հայկի «գլուխը կջարդի»: Հայկի դիտարկմամբ` «Թող իրավական համակարգը որոշի` դա սպառնալի՞ք է թե՞ ոչ: Ես իրենց հետ ոչ մի կոնտակտ չեմ ուզում ունենալ, գնամ հետաքրքրվեմ, թե ով է իր տղեն, բացարձակ, Ֆռանգուլյանի խնդիրը չկա այստեղ»:

Լրագրողը տեղեկացրեց, որ իրեն ու իր ընտանիքի անդամներին պարբերաբար հետեւում են. ձերբակալությունից առաջ ինչպես են օրերով իրեն եւ իր ընտանիքի անդամներին հետեւել. «Կինս մեքենաներ չի ճանաչում, բայց եղել է ջիպ, համարները բաղկացած են եղել 0-ներից ու 1-երից` 01 101 կամ 10.101 համարներով, տառերը չի հիշում: Ամսի 13-ի առավոտյան մեր շենքի բակում այդ մեքենան  է կանգնել, պարբերաբար հետեւում են, թե կինս ուր է գնում` խանութ, շուկա, հարեւաններից հետաքրքրվում, իմ երեխաներով»:

Հիմա Հայկը սպասում է, որ իրեն կանչեն հարցաքննության, բայց եթե ծանուցագրի մեջ մի ստորակետի սխալ եղավ, այսինքն` անհամապատասխանություն օրենքով սահմանված կարգին, թե ինչպիսին պիտի լինի ծանուցագիրը, էլի չի գնալու. «Ու էլի սպասելու եմ, որ ինձ գան ձերբակալեն: Կրկին թաքնվելու եմ մամուլի ակումբներում, կառավարությունում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829