Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրունյան. «ՀԱԿ-ում ծեծում են, ով իրենց համաձայն չի լինում» (Տեսանյութ)

Փետրվար 07,2012 15:53

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը նոր բացահայտումներ արեց ՀԱԿ-ի «կանոններից»: Ըստ նրա՝ «Եթե մտել ես, ուրեմն իրավունք չունես դուրս գաս» օրենքից բացի, գործում է մեկ այլ կանոն` «ՀԱԿ-ում ծեծում են, ով իրենց համաձայն չի լինում»:

Նա վստահեցրեց, որ նախագահական ընտրություններից հետո նոր կանի իր բացահայտումները. «Իրականում գիտե՞ք ինչ է կատարվել. երբ 2007-ին սկսվեց այս շարժումը Լեւոն Տեր Պետրոսյանի կողմից, երբ հայտարարեց, որ ինքը մասնակցելու է ընտրություններին, ոչ մեկս չէինք պատկերացնում, որ այդ մարդկանց կողքին լինելու էին նաեւ այն մարդիկ, որոնք այս 10 տարիների ընթացքում ծառայելով այս իշխանությանը, մասնակից լինելով ամեն տեսակի տարբեր անարդարությունների` այսօր պետք է գային կանգնեին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Եթե մարդն ընդհանրապես որոշել էր, որ կանգներ նրա կողքին, ոչ թե փետրվարի 21-ին կամ 22-ին պետք է լիներ Ազատության հրապարակում, այլ դրանից առաջ, մասնակից լիներ ընտրություններին, քարոզարշավին: Ուղղակի շատ մարդիկ տեսան, որ իշխանության նավը խորտակվում է եւ որոշեցին նավից թռչել»:

Մենք ճշտեցինք` խանդ կա՞ ՀԱԿ-ի տարբեր անդամների միջեւ. «Իհարկե, խանդ չկա, ես կարող եմ միայն կնոջը խանդել, ոչ թե Ջհանգիրյանին»:

Սուրեն Սիրունյանը չի ուզում, որ իրեն քաղբանտարկյալ կոչեն, որովհետեւ դա պիտակ է: Նրա ներկայացմամբ` ԲՀԿ-ից էլ երբ մեկին թմրամիջոցների համար ձերբակալում են, մամուլը գրում է, որ նման բան չկա, ուղղակի այդ ձերբակալությունները պատվիրված են ինչ-որ մարդու կամ ուժի կողմից. «Դե եկեք ասենք, որ նրանք էլ են քաղբանտարկյալ, որովհետեւ այդ մարդիկ էլ ձերբակալվել են, որովհետեւ ԲՀԿ անդամ են, թե՞ մենակ ՀԱԿ-ից ձերբակալվածներն են քաղբանտարկյալ: Արժեզրկվել է քաղբանտարկյալը»:

Գագիկ Ջհանգիրյանը տարբերակում էր դնում` ով է քաղբանտարկյալ, ով` ոչ, մեր հարցին, ձեր համար կա՞ նման տարբերակում կամ քաղբանտարկյալի սահմանում ` պրն Սիրունյանը պատասխանեց. «Ինձ համար քաղբանտարկյալը Աշոտ Նավասարդյանն է, իսկ Գագիկ Ջհանգիրյանի տված գնահատականներն ինձ ընդհանրապես չեն վերաբերում, չեն հետաքրքրում, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանի գնահատականները մարդիկ վաղուց տվել են, եւ ես չէ ու նոր չէ, որ պիտի որեւիցե մի բան ասեմ: Գագիկ Ջհանգիրյանն այնքան հեռու է քաղբանտարկյալ հասկացողությունից, որ կարողանա բացատրել, թե ով է քաղբանտարկյալ, ով` ոչ»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ էր ասել. « Ես կտրականապես դեմ եմ բոլոր փորձերին, որոշելուհամար, թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ, ով՝ չի կարող համարվել քաղբանտարկյալ, ելնելովիր վարքագծից: Մենք մի բան պետք է հասկանանք՝ անկախ նրանից, թե քաղբանտարկյալը հետագայումինչ վարքագիծ է ձեւավորել, գնացել է գործարքի իշխանության հետ, արդեն մենակ այն փաստը, որ նաենթարկվել է իր քաղաքական հայացքների համար անարդար  հետապնդումների եւ բանտարկման,բավարար է, որ այդ մարդը համարվի քաղբանտարկյալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829