Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին՝ առանց որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցելու. «Չենք համագործակցել ու չենք էլ ուզում համագործակցել ոչ մեկի հետ, որովհետեւ մենք ներկայացնում ենք արդար ուժ: Չկա ուրիշ արդար ուժ: Որովհետեւ մենք ոչ մի վատություն չենք արել հայ ժողովրդին, բացի լավությունից, համագործակցելուց, միասին ճանապարհ գնալուց, թեկուզ՝ Սեւան»:
Նա առաջադրվելու է նաեւ մեծամասնականով: Հարցին, թե իսկ ՀՀԿ-ի կազմում կմտնե՞ր խորհրդարան, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Եթե հնարավորություն լիներ մտնել Հանրապետական, ես ինքնասպանությամբ կավարտեի իմ կյանքը»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ, որ այդ ամբողջ ընթացքում տեղից «չի լինի տենց բան» էր կրկնում, պարզաբանեց. «Այ դրա համար էլ չի լինի տենց բան, որ ինքնասպանություն չանեք»: Սակայն Տիգրան Կարապետյանը հասցրեց բացատրել, թե ինչո՞ւ չի մտնի Հանրապետական. «Որովհետեւ դուք ոտից գլուխ շինծու եք»: «Շինծուն դուք եք»՝ հակադարձեց Սուքիաս Ավետիսյանը, եւ այս ջերմ բարեկամական մթնոլորտում էլ ասուլիսն ավարտվեց:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ