«ՀԱԿ-ում դա չի քննարկվել եւ չի էլ կարող քննարկվել: Դա այդ կուսակցության կոչն է: Բայց, ուրիշ երկրի գործերին, իհարկե, միջամտել չի կարելի: Երբ ոմանք մեր ընտրությունների հետ կապված տարբեր կոչեր են անում, մենք, արդարացիորեն քննադատում ենք: Ուրիշի գործերին միջամտել չի կարելի: Այլ բան է ՌԴ քաղաքացի հայերը նման կոչեր անեն»,- սա ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի արձագանքն է գործընկեր կուսակցության կոչին: ՀԺԿ առաջնորդի այս կարծիքը հնչեց ՄԱԱ-ում այսօր կայացած ասուլիսում: Հիշեցնենք, որ նախորդ օրը ՀԱԿ անդամ ՍԴՀԿ-ն կոչով դիմել էր Ռուսաստանի քաղաքացի մեր հայրենակիցներին՝ ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածությունը պաշտպանելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ