
«Առավոտ երիտասարդականը» հարցում անցկացրեց ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ ինչպիսի աղջիկների են նախընտրում ու սիրում տղաները և հակառակը: Հասկացանք մի բան, որ թե՜ աղջիկները, թե՜ տղաները առաջին հերթին նախընտրում եմ խելացիներին (համենայն դեպս՝ այդպես են արտահայտվում), իսկ հետո գնահատում մյուս արժանիքները: Հարցման արդյունքում ստացված գերիշխող եւ հետաքրքիր պատասխանները ձեր ուշադրության կենտրոնում են.
Ինչպիսի աղջիկների են սիրում տղաները`
Խելացի
Գեղեցիկ
Հավեսով
Ինքնասիրահարված չլինի
Խենթ ու խելառ
Մաքուր
Յուրօրինակ
Քիչ քսված
Խուճուճ մազերով
Փռչոտ չլինի
Մաքուր ատամներով
Ատկիվ
Ինչպիսի տղաների են սիրում աղջիկները`
Խելացի
Գեղեցիկ
Զարգացած
Հավեսով
Հումորով
Զուգարանից դուրս գալուց հետո ձեռքերը լվացող
Տղամարդ
Տարօրինակ
Հաստավիզ, հաստափոր, հաստացեփ, տուպոյ
Խենթ ու խելառ
Հասկացող
Մեքենայով
Կապ չունի, կարևորը ինձ սիրի
Հետաքրքրվեց՝ Մելանյա Հարությունյանը
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: