Lite-On ընկերությունը ստեղծել է Moldable մկնիկը, որին հնարավոր է տալ ցանկացած ձև, ինչպիսին դուք եք ցանկանում: Պատրաստված է նետոքսիկ թեթև կավից, պատված նեյլոնից ու պոլիուրեթանային գործվածքից: Մկնիկին կարող եք տալ ինչ-որ ձև, և այն այդպես էլ կմնա: Մկնիկի աջ, ձախ և մեջտեղի կոճակները սովորական համակարգրչային մկնիկի պես են, բայց դրանք տեղաշարժվում են:
Moldable-ը դեռ վաճառքում չկա, բայց արդեն մեծ պահանջարկ ունի:
Հայտնում է 4geo-Kemerovo.com-ը:
Իմացավ՝ Արամ Արարատյանը