Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Համացանց գումարած անվտանգություն

Փետրվար 07,2012 14:26

Այսօր ապահով համացանցի միջազգային օրն է, ինչի կապակցությամբ «Վորլդ Վիժն Հայաստանը» «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունը` «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում կազմակերպեցին համատեղ միջոցառում` «Բացահայտիր վիրտուալ աշխարհը… ԱՊԱՀՈՎ» խորագրով:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը, առօրյայի անբաժանելի մասը դարձած համացանցը տալիս է աներեւակայելի հնարավորություններ` ցանկացած գործունեություն ծավալելու համար. «Համացանցից ակտիվ օգտվողները դեռահասներն են, ու ցանկացած նորագույն տեխնոլոգիա ունի իր վտանգները: Վստահ ենք, որ այս կանխարգելիչ միջոցառումը դրանց դեմ պայքարի լավ միջոց է»: Իսկ համացանցի հնարավորություններն առավել արտահայտիչ  ներկայացնելու համար «Վորլդ Վիժն Հայաստանի» ներկայացուցիչ Գրահամ Սթրոնգը հիշատակեց հետեւյալ դեպքը. «Վերջերս ծննդյան երեկոյի ընթացքում ականատես եղա, թե ինչպես էին մոտ 20 հայ երեխա ռեփ պարում: Պարզվեց, որ «Youtube»-ից են սովորել, բայց ավելի հետաքրքիրն այն, էր որ ռեփին համադրել էին հայկական ազգային պարերի շարժումներ»: 

Միջոցառման ընթացքում  ստորագրվեց   փոխըմբռնման հուշագիր ` «Վորլդ Վիժն Հայաստանի», ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Մայքրոսոֆթ Ար ԷՅ» կազմակերպության եւ «Հայ օգնության ֆոնդի» «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի միջեւ: Միջոցառման ընթացքում «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի պատասխանատու Ոսկան Ղազարյանն առաջին անգամ ներկայացրեց «Անվտանգ համացանց» կայքը. «Կայքում երեխաներն ընդամենը մեկ կոճակ սեղմելով՝ կարող են ուղարկել հաղորդագրություն եւ ահազանգել ինտերնետի միջոցով ստացված սպառնալից կամ անհանգստացնող հաղորդագրությունների մասին»,- տեղեկացրեց պարոն Ղազարյանը:

Բացի այդ` ինտերնետից կամ բջջային հեռախոսից օգտվելիս ապօրինի կամ անհանգստացնող միջադեպի դեպքում  կարելի է դիմել երեխաների պաշտպանության շուրջօրյա «թեժ գիծ» ծառայությանը` 080061111 անվճար հեռախոսահամարով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829