Ուսանողներն ասում են, որ առարկաները սիրում կամ չեն սիրում առաջին հերթին դասախոսների միջոցով: 2-րդ կուրսի ուսանող Արսենն էլ հաստատում է. «Դասախոսից է կախված լսարանի վերաբերմունքը դեպի այդ առարկան: Եթե դասախոսին սիրում եմ, առարկան հետաքրքրությամբ եմ լսում»:
Թե ինչպիսին պետք է լինի դասախոսը, որ սիրվի լսարանի կողմից, մեկնաբանում են հենց իրենք՝ ուսանողները:
1. Դասախոսները պետք է լինեն նախ բանիմաց:
2. Պետք է չգոռգոռան, ընկերական լինեն:
3. Դասաժամի ընթացքում միայն դասերի վրա չկենտրոնանան և ուսանողին վերաբերվեն ինչպես մեծ, հասուն մարդու:
4. Դասախոսը պետք է լսի ուսանողների կարծիքները, հաշվի առնի դրանք. ոչ թե, եթե իրենք դասախոս են, մտածեն՝ ամեն ինչ գիտեն ու միշտ ճիշտ են:
5. Հետաքրքիր:
6. Անմիջական:
Ուսանողները նշում են, որ, հիմնականում, տարիքով ավելի երիտասարդ մասնագետների դասախոսություններն ավելի հետաքրքիր է լսելը. նրանց մեթոդներն ավելի ընկալելի և հասկանալի են:
Սյուզաննա Թուսինյանը մանկավարժական համալսարանի ուսանողուհի է, սիրելի դասախոսներ շատ ունի. «Տիգրան Տոնոյանը ռեժիսուրայի դասախոսն է. իր դասերը շատ թեթև են անցնում, մթնոլորտը շատ անմիջական է: Արթուր Բաղդասարյան. իր դասերի ժամանակ լեկցիաներ չենք գրում, բայց անյքան բան ենք սովորում 90 րոպեում, որ, երևի, լեկցիա գրենք, այդքան չսովորենք: Պարոն Բաղդասարյանը, Պարոն Մարության, Տիկին Թադևոսյանը»:
Արմինե Ղարիբյանը սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Հիշում է, երբ նոր էր ընդունվել, առաջին մարդը, ում սիրել է, եղել է ֆրանսերենի դասախոս մադմուազել Լոբյանը. «Երիտասարդ դասախոս էր: Վերապատրաստվել էր Ֆրանսիայում, ուներ բարձր ինտելեկտ: Նա իդեալական դասախոս էր»: Արմինեն հիշում է, երբ դասի նստելու տրամադրություն չէին ունենում, դիմում էին մադմուազել Լոբյանին և խնդրում տուն գնալ. «Ինքը հանգիստ տոնով ասում էր՝ եկեք 5 րոպե նստենք, զրուցենք, հետո կգնաք: Ու սկսում էր շատ հետաքրքիր ձևով դասն անցկացնել և 5 րոպեի փոխարեն ամբողջ ժամն էինք նստում»: Արմինեն ասում է, որ չնայած արդեն ավարտել են ուսումը, սակայն մինչև հիմա էլ շարունակում է շփումը սիրելի դասախոսի հետ. «Մինչև հիմա ինքը շարունակում ա խորհուրդներ տալ ու ինչ-որ բան սովորեցնել»:
Նրա պատկերացմամբ դասախոսը պետք է լինի իր առարկայի գիտակը, հասկացող, ինտելեկտով, խիստ և, ամենակարևորը, երբեք չվիրավորի ուսանողին. «Շատ կուզենայի, որ մեր բոլոր դասախոսները Լոբյանին գոնե մի քիչ նման լինեն»:
Դիաննա Մարկոսյանը լրագրող է: Լրագրություն է դասավանդում ՀՊՄՀ-ում:
Ուսաողների ամենասիրելի դասախոսներից մեկն է: Ինչպես ինքն է ասում`դրա համար առանձնահատուկ ջանք չի թափում. «Առաջին հերթին սիրում եմ մասնագիտությունս ու ուսանողներին: Լսարան մտնելիս միշտ ուրախ եմ լինում: Միշտ հիշում եմ, որ ես էլ եմ ուսանող եղել»:
Իր երեք դասախոսների համար գժվող՝ Լիլիթ Սարգսյան 🙂