Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքի ուլունքն ու պատից փուշ կախելը սնահավատություն են

Փետրվար 07,2012 13:55

Օրերս Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցում կայացած «Մանանա» ծրագրի հերթական հանդիպման նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել գուշակությունների եւ սնահավատությունների շուրջ Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշմանը: «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որ զբաղվի կախարդությամբ կամ գուշակությամբ, վհուկ կամ սուտ մարգարե լինի, որովհետեւ տիրոջ համար պիղծ է նա»,- մեջբերելով աստվածաշնչյան այս տողերը՝ ասաց բանախոս Սամվել սարկավագ Հարությունյանը: Նա ներկայացրեց առավել տարածված գուշակությունները՝ բանավոր գուշակություններ, թղթաքարեր, մոմաթափություն, հոգեկանչություն. «Դրանք կարող են ծիծաղելի թվալ, բայց իրականում վտանգավոր են: Տարբեր ժամանակներում նման մարդկանց այրել են, զրկել հաղորդությունից, անգամ սահմանել տասը տարվա ապաշխարության կարգ»: Ոգեկանչության շուրջ էլ հոգեւորականը նշեց, որ մահացած մարդու հոգին չի իջնում երկիր ու թափառում. «Հոգիները երկրի եւ երկնքի միջեւ տեղակայված հատուկ կայաններում սպասում են Քրիստոսի երկրորդ գալստյանը, բարի կյանքով ապրածները՝ ուրախությամբ, իսկ չարագործները՝ վախով»: Նա չարի արդյունք համարեց նաեւ աչքի ուլունքը, պատից փուշ կախելը, սուրճի բաժակ նայելը եւ այլ սնահավատություններ:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829