Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը պետք է առավելագույնս ներկայացված լինի ԱԺ-ում

Փետրվար 07,2012 13:52

«Հայ ազգային կոնգրեսը պետք է մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ ձգտի առավելագույն ներկայություն ապահովել խորհրդարանում», այսօր  կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Պատասխանելով հնչող բոլոր այն տեսակետներին, որ ճիշտ կլինի, որպեսզի ՀԱԿ-ը բոյկոտի առաջիկա խորհրդարանական ընտրությունները, քանի որ դրանք ընթանալու են իշխանության կողմից նախապես գծված սցենարով, Դեմիրճյանը հայտարարեց. «Բոյկոտը ճանապարհ չէ»: Ըստ բանախոսի, թեպետ ժողովուրդը իշխանափոխության հույսը մշտապես կապել եւ կապում է նախագահական ընտրությունների հետ, սակայն  «Ազգային ժողովի այս ընտրությունները չափազանց կարեւոր են»: ՀԺԿ առաջնորդը հորդորում է հանրությանը առավել զգոն վերաբերմունք ցուցաբերել խորհրդարանական այս ընտրություններին:

Ստեփան Դեմիրճյանը անլուրջ է համարում իշխանական տարբեր գործիչների կողմից ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման բոլոր հավաստիացումները, քանի որ նախորդ կեղծված ընտրությունների համար ոչ ոք որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, ոչ էլ դրանց քաղաքական գնահատականն է տրվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանրամասները՝ առաջիկայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829