Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտաբանական կենտրոնի հայցով

Փետրվար 07,2012 13:42

Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի փաստաբան Մուրադ Ասրյանն է:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը «Առավոտի» դեմ Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակեց այս տարվա ապրիլի 4-ին: Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 1-ին «Առավոտում» տպագրվել էր Կապանի բնակիչ Կարո Ավանեսյանի «Իսկ ուր մնաց Հիպոկրատի երդումը» հրապարակումը: Դատական փուլում Սրտաբանական կենտրոնն իր պատասխան խոսքն ու հերքման տեքստն է ուղարկել թերթին, ինչը թերթը դեռ անցյալ տարվա նոյեմբերին տպագրել է: Դատարանը հայցվորի խնդրանքով տրամադրել է ժամկետ, որպեսզի հայցվորը, տպագրվելուց հետո, հանդես գա հաշտության համաձայնագրով:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829