Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուկաշենկոյի եւ Պատրուշեւների միջեւ

Փետրվար 07,2012 13:24

Մեր տեղեկություններով՝ վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սկսել է ակտիվ հանդիպումներ ունենալ ոչ միայն եվրոպական շրջանակների, այլեւ ռուսական ու ՀԱՊԿ անդամ այլ երկրների տարբեր պաշտոնյաների հետ: Ըստ ՕԵԿ-ամերձ մեր աղբյուրների՝ նրա եւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն շուտով Բելառուսից Հայաստան կներկրվեն տրակտորներ եւ կոմբայններ, սերմացու եւ պարարտանյութ՝ ավելի հարմար պայմաններով, քան բանկերն են տրամադրում: Բացի այդ՝ մեր աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ ղեկավարը վերջերս հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշեւի որդու՝ Ռոսագրոբանկի նախագահ Դմիտրի Պատրուշեւի հետ, ինչի արդյունքում որոշվել է ՌԴ՝ մեծությամբ 2-րդ բանկի ներկայացուցչությունը հիմնել Հայաստանում՝ ֆինանսավորելու համար ագրոարդյունաբերական համալիրը: Այս քայլը, որը կարող է որոշակի տնտեսական նշանակություն ունենալ մեր երկրի համար, ոմանք համարում են ՌԴ ԱԽ քարտուղարի ժեստ իր հայաստանցի գործընկերոջը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829