Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ հայտարարությունը՝ ԱԺ այսօրվա նիստը բոյկոտելու վերաբերյալ

Փետրվար 07,2012 12:54


ԲՀԿ
պատգամավորներից այսօր ԱԺ նիստերի դահլիճում ներկա էր միայն Նաիրա Զոհրաբյանը, որն ընթերցեց հետեւյալ հայտարարությունը. «Հաշվի առնելով այն, որ երեկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կամայական կերպով ինձ զրկեց վարման կարգի վերաբերյալ մեր խմբակցության տեսակետը ներկայացնելու հնարավորությունից, հաշվի առնելով այն, որ երեկ թե՜ այս ամբիոնից, թե՜ տարբեր լրատվամիջոցներում Ազգային Ժողովի նախագահի, հանրապետական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել ՙԲարգավաճ Հայաստանի՚ հասցեին, հարկ եմ համարում պարզաբանել, որ մեր խմբակցությունը երեկ քվեարկվող նախագծի վերաբերյալ բազմիցս, բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը եւ քվեարկել է իր համոզումունքների համաձայն, ապացուցելով մեր խոսքի եւ գործի համարժեքությունը։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագորգոռ հայտարարություններին, այն էլ՝ օրենքը շրջառանության մեջ դնելուց գրեթե հինգ տարի անց, ապա բոլորիս համար էլ պարզ է, որ այս նախագիծը որեւէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ եւ նախագծի իրական նպատակը մեկն է՝ լրացուցիչ արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար՝ ի հաշվիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։

Ի դեպ, տնտեսագիտական մտքի տիտաններին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ թե՜ եվրոպական եւ թե՜ ռուսական փորձին եւ կարծում եմ, բոլորի համար ակնայտ կլինի այս նախագծի իրական շարժառիթները, եւ թե իրականում ո՞ւմ շահերն է այն սպասարկելու։ Կրկնում եմ, ՙԲարգավաճ Հայստանը՚ դեմ է եւ դեմ է լինելու բոլոր այն փորձերին, որոնց նպատակը մեկն է՝ սոցիալական ծանր այս պայմաններում հավելյալ գումարներ շորթել քաղաքացուց»:

Այստեղ ժամանակը սպառվեց, Նաիրա Զոհրաբյանի խոսափողն անջատեցին եւ նա չհասցրեց կարդալ հետեւյալը. «Հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը, ես հայտարարում եմ, որ ԲՀԿ խմբակցությունը այսօր չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829