Լրահոս
Օրվա լրահոսը

Պտղնի գյուղում ցրտաշունչ ձմռանը կրքերը թեժանում են (ֆոտոշարք)

Փետրվար 07,2012 12:30

Այսօր՝ փետրվարի 6–ին, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի Վերին թաղամասում հավաքվել են մեծ թվով գյուղացիներ, որոնք իրենց դժգոհությունն էին արտահայտում, որ 50-ից ավելի տներ ունեն խմելու ջրի խնդիր։ Ինչպես Պտղնիից հայտնում է Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց խոսքում պատմում են, որ անցյալ տարվա դեկտեմբերի վերջերից իրենց թաղամասին հիսունից ավելի տներում խմելու ջուր չի գալիս, քանի որ ջրի խողովակները ամբողջովին ոչ միայն սառել, այլ նաև տեղ–տեղ հսկայական ճաքեր են տվել։ Ըստ գյուղացիների՝ նրանք մի քանի անգամ դիմել են համապատասխան կառույցներին, մասնավորապես՝ Կոտայքի մարզպետարան, համայնքի ղեկավարին և «Երևան Ջուր» ընկերությանը։

«Երևան Ջուր»-ն ու համայնքի ղեկավարությունը պատասխանել են, որ դա իրենց գործը չէ, և գյուղացիների պատմելով՝ մինչ այժմ սայլը տեղից չի շարժվում, ինչի պատճառով մոտ 50 տուն, որտեղ մոտավորապես բնակվում է 300 մարդ, չեն կարողանում լուծել իրենվ կենցաղային և սանիտարական հարցերը։ Հավաքված կանայք բողոքում էին, որ դույլերով հազիվ կարողանում են տարբեր տեղերից ջուր հայթայթել, այն էլ՝ քայլելով 1-2 կիլոմետր սարցակալած փողոցներով։

Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է, որ իրենք տեղյակ են այդ փաստից և, որ ջրախողովակի վերանորոգման աշխատանքները պետք է կատարի «Երևան Ջուր»-ը, քանի որ գյուղացիների մուծած վարձերը հատկացվում են իրենց և սպասարկման պատասխանատուն «Երևան  Ջուր»-ն է։

Գյուղապետը հայտնեց նաև, որ անցյալ տարի նա դիմել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին, որն էլ իր հերթին՝ ՀՀ կառավարությանը, որից հետո հատկացվել է 30 միլիոն ՀՀ դրամ և անցկացվել նոր ջրագիծ։ Այդ նոր ջրագիծը գալիս է Արզաքան–Երևան ջրագծից, սակայն գյուղացիները, գյուղապետի ասելով, ցանկանում են նախկին ջրագծից ջուր ունենալ, որը գալիս էր Գառնիից։ Տեղակայվել են նաև պոմպակայաններ, իսկ նոր ջրագծից նշված գյուղացիների տներին ջրի խողովակներ միացնելու համար մեծ չափի գումարներ են անհրաժեշտ, որը գյուղապետարանը չունի։

Գյուղացիները պատմում են, որ կանոնավոր կատարել են մուծումները, իսկ հիմա, երբ ջրի խնդիր ունեն, «Երևան Ջրի» տեսուչները հատուկ անջատում են ջուրը և գյուղացիներին սպառնում, որ ջուր օգտագործած–չօգտագործած՝ պետք է փող տաք։ Պտղնին ունի 550 տուն և մոտ 1700 բնակիչ։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829