«Ես քաղաքականությունը պատկերացնում եմ որպես թիմային աշխատանք եւ տեսնում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ թիմ ներկայացնելու պոտենցիալ ունի, եւ վստահ եմ, որ նաեւ Հանրապետականը ներքին լուրջ բարեփոխումների կգնա, մյուս կողմից էլ՝ կա ՀԱԿ-ը, եւ այս երեք փոխզսպումներով խորհրդարանը, որը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, շատ դրական էֆեկտ կարող է ունենալ երկրի համար: Այս պարագայում ես ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ, հակառակ պարագայում չեմ տեսնում»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում պատասխանելով մեր հարցին՝ ի՞նչն է իրեն մղում դեպի քաղաքականություն, ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը:
«Առավոտ» օրաթերթ