Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշորների ցանկի առաջին տասնյակում այս անգամ չկա զուտ հայկական որեւէ ընկերություն

Փետրվար 07,2012 11:30

Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց նախորդ տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Խոշորների վճարները պետական բյուջե ավելացել են 51 մլրդ դրամով։
Սակայն այստեղ նկատվում են նաեւ մտահոգիչ երեւույթներ։ Ի հաշիվ ներմուծման, այսպես ասած, սեղմվում է ներքին արտադրությունը։ Պատահական չէ, որ բազմաթիվ արտադրողների հարկային պարտավորությունները նվազել են։
Այսպես, «Ավշարի գինու գործարանը» անցած տարի պետական բյուջեի նկատմամբ ավելի քան 500 մլն դրամով քիչ պարտավորություն է կատարել։ Հանքային ջրերի արտադրության ոլորտում հայտնի «Ջերմուկ գրուպը» իր հարկային վճարները նվազեցրել է շուրջ 300 միլիոնով։ Նախորդ տարվա համեմատ ավելի քիչ հարկային պարտավորություններ են կատարել գարեջրի արտադրության ոլորտում գործող ընկերությունները. «Երեւանի գարեջրի» դեպքում այն կազմում է 44 մլն դրամ եւ այլն։
Հարկային պարտավորությունների նվազումը ենթադրում է, որ կրճատվել են այս ընկերությունների արտադրության ծավալները։
Պատահական չէ, որ խոշորների ցանկի առաջին տասնյակում այս անգամ չկա տեղական արտադրության, այսպես ասած, զուտ հայկական որեւէ ընկերություն։
Առաջին տասնյակում միակ արտադրողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է։ Մնացած բոլոր ընկերություններն աշխատում են ներմուծման կամ ծառայությունների մատուցման ոլորտում։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829