Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ԲՀԿ ինտրիգն ավելի շատ ԶԼՄ-ներում Է երեւում, քան իրականության մեջ կա

Փետրվար 07,2012 11:25

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ հարցազրույցից:

 – 2012-ի խորհրդարանական ընտրությունների ինտրիգը ՀՀԿԲՀԿ հարաբերությունների՞ մեջ է, թե՞ իր վճռական խոսքն ասելու է ՀԱԿը։

 

– Այն մարդիկ, ովքեր թեժացնում են ՀՀԿ-ԲՀԿ ինտրիգը, որ ավելի շատ լրատվամիջոցներում Է երեւում, քան իրականության մեջ կա, մոռանում են փաստաթղթերը, կոալիցիոն համաձայնագրերը, կոալիցիոն ձեւաչափով հանդիպումները, որոնց ժամանակ որեւէ որոշում չի կայացվել, որ պատճառ դառնա միմյանց դեմ պայքարելու։ Գուցե ընտրապայքարը շուտ մեկնարկեց, այդ պատճառով մամուլը ստիպված եղավ նախընտրական տարատեսակ մեկնաբանություններ, վերլուծություններ, կանխատեսումներ անել, որ որքան իրական, նույնքան անիրական կարող են լինել։ Ես կարծում եմ, որ ընտրողն Է որոշելու՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, թե ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը կասեն իրենց վճռական խոսքը։

– Գուցե այս ընտրությունների ամենամեծ ինտրիգը 2013-ի նախագահական ընտրություններին նախորդելո՞ւ փաստի մեջ է։

– Իհարկե, ամենամեծ ինտրիգը հենց 2013-ի նախագահական ընտրություններն են, որ ավելի կարեւոր նշանակություն ունեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ տարածաշրջանի համար։ Այնուամենայնիվ, այն ուժը, որ փաստաթուղթ Է ստորագրում, պարտադրված Է հանուն իր վարկանիշի պահպանել իր ստորագրությամբ վավերացված պայմանավորվածությունները։ Կյանքն այսօր չի սկսվել եւ վաղը չի վերջանում։ Ընտրողների հիշողությունն Էլ միայն ընտրությունների ժամանակ չի արթնանում, ոչ միայն անցնելիք, այլեւ անցած ճանապարհի խնդիր կա։ ՀՀԿ-ն ռեսուրսներ ու ներուժ ունի ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում հաղթելու։ Ես չեմ կարծում, որ մենք 2013-ին խնդիր կունենանք, մենք հստակ գիտենք մեր ճանապարհը, վաղուց ասել ենք, որ Սերժ Սարգսյանն Է մեր թեկնածուն, եւ պաշտպանելու ենք նրա թեկնածությունը ցանկացած վերադասավորման դեպքում, համոզված եմ, որ նա էլ հաղթելու Է նախագահական ընտրություններում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես da facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829