Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը լրագրողների հետ զրույցում երեկ կարծիք Է հայտնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է վերադառնա քաղաքականություն։ Շիրինյանի կարծիքով՝ Քոչարյանի վերադարձը հնարավորություն կընձեռի երկրում ձեւավորել բազմաբեւեռ ուժեր, եւ եթե երկրում լինի 3 հավասար ուժ, ապա երկիրը չի պառակտվի 2 մասի։
Հարց. Ինչպե՞քս եք վերաբերվում այն պնդմանը, որ Ռ. Քոչարյանը պետք է վերադառնա քաղաքականություն։ Իսկապե՞ս նա կարող է բեկում մտցնել քաղաքական դաշտում։
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ Քոչարյանն անձ է, ոչ թե երրորդ ուժ, եւ դա անձամբ Քոչարյանի խնդիրն է, թե նա վերադառնալուց հետո ինչպես կվարվի։
Կարդացեք նաև
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրությունների ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է պառակտմանը, ապա կարծում եմ, որ դա ոչ թե երկրի պառակտում է, այլ ուժային մրցակցություն։
ԳԵՎՈՐԳ ՊՈԴՈՍՅԱՆ, սոցիոլոգ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարող եմ ասել հետեւյալը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբեք տարբեր թիմերից չեն եղել, նրանք եղել են ու կմնան միեւնույն թիմի անդամները, այդ պատճառով 3 հավասար ուժի մասին ոչինչ ասել չեմ կարող։
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՀԱԿ անդամ
Պատրաստեց Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Ժողովուրդ»